Հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է ամռանը հեռանալ ՊՍԺ-ից:
Լրագրող Խոսեպ Պեդերոլայի խոսքերով, ֆրանսիացին անձամբ կխնդրի փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին բանակցություններ սկսել Մադրիդի «Ռեալի» հետ:
Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ գնում է այն բանին, որ օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստի տեղափոխությանը արքայական ակումբ լիովին իրատեսական է թվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստվում է առաջին պաշտոնական առաջարկը անել փարիզեցիներին՝ 120 միլիոն եվրոյի չափով: