Արգենտինայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց «Էստուդիանտեսին»՝ 0-1։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 24-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Բալեկյանը «Բոկա» է տեղափոխվել «Ատլետիկո Ուրականից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2,89 մլն եվրո։