Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՊԼ 1-ին տուրում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց Սոն Հին Մինը։
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար առաջնության մեկնարկային տուրում պարտությունն առաջինն էր 13 տարվա ընթացքում։ Ավելի վաղ նա պարտվել էր միայն «Բարսելոնայի» հետ 2008/09 մրցաշրջանում, երբ կատալոնացիները պարտվեցին «Նումանսիին» նվազագույն հաշվով։ Այս մասին հաղորդում է BBC Sport-ը։
ԱՊԼ երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը կխաղա «Նորվիչի» հետ։