ԱՊԼ առաջին տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին» ու հաղթանակ տոնեց։ Հանդիպումն ավարտվեց նվազագույն հաշվով։
Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին տանտերերի կազմում խփեց Սոն Հին-Մինը։
Թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց ու լոնդոնյան թիմը հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ թիմի առաջատար Հարի Քեյնը բացակայում էր։