«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն արդեն այսօր ցանկանում է նոր համաձայնագիր կնքել անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի հետ՝ չնայած նրան, որ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.:
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի ևս 3 տարով:
Շոուն մանչեսթերյան ակումբում է 2014 թ-ից: Անցկացրած 185 խաղում անգլացին դարձել է 3 գոլի հեղինակ: