Լոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակում կայանալիք «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպման ժամանակ երկրպագուների որոշ մասին կթույլատրվի խաղը դիտել տրիբունաներից:
Covid-19 համավարակով պայմանավորված, խաղին ներկա կգտնվի 908 հանդիսական, որոնք կպահեն կարանտինի անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ «Չելսին» ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակչում հաղթեց «Վիլյառեալին»: