ՊՍԺ-ն առանձնացրել է այն 6 խաղացողներին, որոնք այս ամառ չեն վաճառվի: Այս մասին գրում է Get French Football News-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ` այդ խաղացողներն են` Լիոնել Մեսսին, Նեյմարը, Կիլիան Մբապեն, Մարկինյոսը, Մարկո Վերատին ու Անխել դի Մարիան:
Հավանական է նաև, որ թիմում կմնան բոլոր նորեկները` Ջանլուիջի Դոնարուման, Սերխիո Ռամոսը, Աշրաֆ Հաքիմին ու Ժորժինյու Վեյնալդումը:
ՊՍԺ-ն մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը պիտի 180 մլն եվրո աշխատի, որ խուսափի ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրներից: