Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Երևանում կընդունի ղազախական «Կայրաթին»։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Կայրաթի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ 19։00-ին։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Հանդիպումը կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Հղումն՝ այստեղ։
Եթե «Ալաշկերտը» ձեռք բերի ԵԼ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, ապա մեր ակումբի մրցակիցը կլինի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը՝ «Ռեյնջերսը»։ Եվրոպա լիգայից դուրս մնալու դեպքում «Ալաշկերտը» (եթե զիջի «Կայրաթին») պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում: Այս դեպքում մրցակիցը կլինի «Լինֆիլդի» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողը: