ՊՍԺ-ին միանալուց հետո հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է իր կարծիքով:
«Ես խոսել եմ Լեոնարդոյի հետ: Ես նրան ասացի, որ ես հույս ունեմ, որ իմ ընտանիքը կկարողանա հարմարվել նոր երկրին և լեզվին:
Ես շատ եմ ուզում խաղալ, ֆուտբոլն ամենուր նույնն է: Հանդերձարանում գտնվող ընկերներս կօգնեն ինձ արագ հարմարվել նոր թիմին: Ես շատ երջանիկ եմ և ցանկանում եմ մարզվել՝ նոր արկածախնդրություն սկսելու համար:
Այստեղ ամեն ինչ նոր կլինի իմ և իմ ընտանիքի համար, բայց մեզ սպասվում է հիանալի փորձ: Մենք եկել ենք անհավանական քաղաք և ցանկանում ենք վայելել Փարիզը», — մեջբերում է Մեսսիին RMC Sport-ը: