Իր պաշտոնական կայքում «Կադիսը» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Չուստին՝ վարձավճարով ձեռք բերելու մասին:
21-ամյա իսպանացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև նոր մրցաշրջանի ավարտը՝ առանց տրանսֆերը գնելու իրավունքի տարբերակով:
Նախորդ մրցաշրջանում Չուստը Լա լիգայում 2 հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» առաջին թիմի կազմում:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Կադիսը» օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կադիսի» հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ «Լևանտեի» հաղթանակը՝ 2,55