Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին:
Լիգայի ղեկավարը մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին աշխատակից Յաում Լլուպիսի խոսքերը, ով ասել էր, որ «Բարսելոնայի» գործադիր տնօրեն Ֆերրան Ռևերտերը սպառնացել է նախագահ Ժոան Լապորտին հրաժարական տալ, եթե ակումբը հաստատի Լա լիգայի գործարքը CVC ներդրումային հիմնադրամի հետ:
Նշվում էր նաև, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կոչ է արել Լապորտային «զոհել» Մեսսիին և դեմ լինել CVC-ին:
«Իրավիճակը պարզ է դառնում: Ո՞վ է գլխավորը «Բարսելոնայում»:
Առանց Մեսսիի և առանց 270 միլիոն եվրոյի մնալը հիանալի ծրագիր է… »,- գրել է Տեբասը Twitter-ում: