ՊՍԺ-ի երկրպագուները սպասում են հարձակվող Լիոնել Մեսսիի ժամանմանը Փարիզ: Մարդկանց մեծ խումբ հավաքվել է Փարիզի օդանավակայանում:
Ոստիկանները ստիպված էին հատուկ ցանկապատեր տեղադրելլ: Բայց մտավախություն կա, որ ամբոխը ճեղքելու է այս ցանկապատերը՝ տեսնելով իրենց կուռքին, հայտնում է El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Մեսսին իր ընտանիքի հետ միասին Բարսելոնայից մեկնել է Փարիզ։