Transfermarkt-ը կազմել է Եվրոպայի ամենահավատարիմ խաղացողների ցուցակը: Հաշվարկվում են միայն այն ֆուտբոլիստները, ովքեր շարունակում են խաղալ իրենց ակումբում, այլ ոչ թե ակումբում անցկացրած տարիների քանակը:
Ցավոք, այս ամառ «Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ովքեր լքեցին իրենց ակումբները ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, դուրս են մանցել ցուցակից:
Եվրոպայի ամենանվիրված ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ -ի դարպասապահ Իգոր Ակինֆեևն է: Ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ պնդում է, որ չի փոխի բանակային թիմը որևէ այլ ռուսական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Ակինֆեևը ԲԿՄԱ-ի համակարգում է 1991 թվականից: 30 տարի անց նա շարունակում է իր ելույթները «բանակայինների» կազմում:
1․ Իգոր Ակինֆեև․ ԲԿՄԱ Մոսկվա․ 18 տարի, 7 ամիս
2․ Մարկ Նոբլ․ Վեսթ Հեմ․ 17 տարի, 7 ամիս
3․ Օյեր․ Օսասունա․ 16 տարի, 1 ամիս
4․ Ֆրանչեսկո Մանյանելի․ Սասուոլո․ 16 տարի, 1 ամիս
5․ Ջորջիո Կյելինի․ Յուվենտուս․ 16 տարի, 1 ամիս
6․ Սեմի Բոսուտ․ Զուլտե Վարեգեմ․ 15 տարի, 1 ամիս
7․ Մարսելո․ Ռեալ․ 14 տարի, 7 ամիս
8․ Անտոն Շունին․ Դինամո Մոսկվա․ 14 տարի, 7 ամիս
9․ Անդրեյ Պյատով․ Շախտյոր Դոնեցկ․ 14 տարի, 7 ամիս
10․ Մարսել Շմելցեր․ Բորուսիա Դ․ 14 տարի, 1 ամիս