Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու պատճառով, իսպանական ֆուտբոլային ակումբը կկրի 137 միլիոն եվրոյի վնաս, հաղորդում է As-ը՝ մեջբերելով Brand Finance-ի տվյալները:
Այս գումարը, մասնավորապես, ներառում է հովանավորչական պայմանագրերից ստացվող 77 միլիոն եվրոյի եկամուտը, 43 միլիոն՝ մարզաշապիկների, ինչպես նաև Մեսսիի հետ կապված այլ ապրանքների վաճառքից ստացված եկամուտը:
Անցյալ շաբաթ «Բարսելոնան» հայտարարեց, որ նոր պայմանագիր չի կնքի Մեսսիի հետ, ով դարձել է ազատ գործակալ:
Կիրակի օրը 34-ամյա արգենտինացին մամուլի ասուլիս հրավիրեց և հրաժեշտ տվեց «Բարսելոնային»՝ նշելով, որ դեռ համաձայնության չի եկել որևէ ակումբի հետ: