«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն աջակցել է անգլիացի 9-ամյա Էվիին, ով պատրաստվում է վիրահատության: Բժիշկները պետք է նրան կարդիոսիմուլյատոր տեղադրեն: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ում:
«Ողջույն, Էվի, ես Քրիստիանն եմ: Շնորհակալություն գեղեցիկ նամակի համար, ես կարդացի այն այսօր երեկոյան: Հուսով եմ, որ դու հարմարավետ և վստահ կզգաս քեզ վիրահատությունը սկսելուց առաջ:
Հիվանդանոցում երբեք զվարճալի չի լինում, բայց ես վստահ եմ, որ բժիշկները գիտեն, թե ինչ են անում և կօգնեն ձեզ: Վստահ եմ, որ դրանից հետո դու շատ արագ կվերադառնաս բնականոն կյանքին, գիտեմ, քանի որ ես վերադարձել եմ:
Վստահ եմ, որ քեզ մոտ էլ նույնը կլինի: Ես պարզապես ցանկանում էի ամենայն բարիք մաղթել քեզ և հույս ունեմ, որ մենք քեզ կտեսնենք ապագայում», — ասել է Էրիկսենը: