Շուտով կորոշվի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագան:
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա բին Համադ Ալ-Թանին ասել է, որ Մեսսին Փարիզ կժամանի առաջիկա 72 ժամվա ընթացքում, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» վերջին առաջարկն է արել իր նախկին ավագին:
Եթե Մեսսին միանա փարիզեցիներին, ապա նա, ամենայն հավանականությամբ, կվերցնի 30 համարի մարզաշապիկը, հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ Լիգա 1-ում 30 -րդ համարը սովորաբար նախատեսված է դարպասապահների համար, սակայն հաշվի առնելով Մեսսիի աստղային կարգավիճակը, դժվար թե լիգան հրաժարվի գրանցել նրան այս համարի ներքո: