Լիոնել Մեսսին դեռևս շարունակում է մնալ Իսպանիայում գտնվող իր տանը։ «Բարսելոնայի» նախկին խաղացողը դեռ չի պատրաստվում մեկնել Փարիզ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Լրագրողները 34-ամյա ֆուտբոլիստին նկատել են Բարսելոնայի իր տան բակում։
Lionel Messi has been pictured at his home in Barcelona ahead of his proposed move to Paris Saint-Germain 😮 pic.twitter.com/N7yo6XRkrT
— Sky Sports News (@SkySportsNews) August 9, 2021
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Մեսսին այսօր պիտի մեկնի Փարիզ և ՊՍԺ-ի երկրպագուներն ու մեդիայի ներկայացուցիչները հավաքվել էին ակումբի գրասենյակի մոտ՝ նրան սպասելու։