Ըստ Football-Italia-ի, «Միլանը» հետաքրքրված է «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի ծառայություններով:
Հաղորդվում է, որ «ռոսոներիներն» արդեն 30-ամյա խաղացողի տրանսֆերի համար պաշտոնական հայց են ուղարկել հռոմեական ակումբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված չէ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում եւ կարող է լքել թիմը այս ամառ:
Ֆլորենցիի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականը, սակայն Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը չի պատրաստվում մնալ Հռոմում: