«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ արգենտինացին 10 շաբաթ` 2,5 ամիս, բաց կթողնի վնասվածքի պատճառով: Նրա մոտ աջ սրունքի լուրջ վնասվածք է ախտորոշվել:
Այսպիսով, Ագուերոն շարք կվերադառնա միայն հոկտեմբերի վերջին:
Ագուերոն բաց թողեց Գամպերի Գավաթի` «Յուվենտուսի» հետ խաղը, որն ավարտվեց կատալոնացիների` 3-0 հաշվով հաղթանակով:
Ագուերոն «Բարսելոնա» է տեղափոխվել ամռանը: Նա կատալոնացիների հետ պայմանագիր կնքեց այն բանից հետո, երբ ավարտվեց նրա համաձայնագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ: