Սլովակիայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ ընդունել է «Պոհրոնիեին» ու 3-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, 66-րդ րոպեին փոխարինման մտնելուց հետո, դուբլի հեղինակ է դարձել` 68-րդ և 79-րդ րոպեներին աչքի ընկնելով խփած գնդակներով: