Ղազախստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է «Կայսարին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 2-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ տպավորիչ կերպով եզրափակելով տանտերերի գրոհը:
Այժմ «Աստանան» 10 միավոր ունի ու այս ցուցանիշով հավասարվել է «Ակժայիկի» հետ՝ գլխավորելով C խմբի մրցաշարային աղյուսակը: 8 միավոր ունի «Կայսարը», իսկ «Ակտոբեն» ոչ մի միավոր չի վաստակել: