32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կրկին հյուրընկալվել էր «Ուրարտուում», հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հենացատկ վարժությունում երրորդ լավագույն արդյունքը գրանցած մարմնամարզիկը կատարել է ՀՊԼ-ի երկրորդ տուրի «Սևանի» հետ խաղի առաջին խորհրդանշական հարվածը, իսկ «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը նրան հանձնել է անվանական մարզաշապիկ։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարության հետ զրույցում Դավթյանը նաև կիսվել է տպավորություններով: Տեսանյութը՝ այստեղ: