ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին:
«Բանակցությունները պաշտոնապես ավարտվել են, այդ մասին կհայտարարվի ավելի ուշ», — Twitter-ում գրել է Ալ Թանին՝ տեղադրելով ՊՍԺ-ի մարզաշապիկով Մեսսիի լուսանկարը:
Negotiations are officially concluded. And announce later #Messi #Paris_Saint_Germain pic.twitter.com/BxlmCfARII
— خلـــيفة بـــن حمـــد آلــ ثانــــــي (@khm_althani) August 6, 2021
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզցիներն արգենտինացուն առաջարկել են երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկով մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» երկու օր առաջ հայտարարել էր, որ Մեսսին չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: