«Նյուքասլը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիով: Այս մասին հաղորդում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ ՝ անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել 30-ամյա ուելսցուն, սակայն դեռ բանակցություններ չի սկսել «Յուվենտուսի» հետ: Հաղորդվում է, որ իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ իտալական թիմը կատարի 2021/22 մրցաշրջանի տրանսֆերային պլանները:
2020/21 մրցաշրջանում Ռեմսին «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 30 հանդիպում ՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: