Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտ»-«Կայրաթ» դիմակայությունում պարտվող թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: Այս դեպքում այդ թիմի մրցակիցն այս փուլում կարող է լինել այս զույգերից մեկի հաղթողը.
Մաքքաբի Հայֆա (Իսրայել) — Տորսhավն (Ֆարերյան կղզիներ)
Լինֆիլդ (Հյուսիսային Իռլանդիա) — Ֆոլա (Լյուքսեմբուրգ)
Շեմրոկ Ռովերս (Իռլանդիա) — Տեուտա (Ալբանիա)
Ռիգա (Լատվիա) — Հիբերնիանս (Մալթա)
Պրիշտինա (Կոսովո) — Բոդե-Գլիմտ (Նորվեգիա)
Չեմպիոնների լիգայում «Շերիֆից» կրած պարտությունից հետո «Ալաշկերտը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փուլում: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությունը կկայանա այսօր՝ օգոստոսի 2 -ին, ժամը 15:00-ից սկսած:
Առաջին հանդիպումը կկայանա մրցակցի հարկի տակ՝ օգոստոսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։