Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Ժիլինան» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը հունական «Ապոլլոնի» հետ: Առաջին խաղում Սլովակիան ներկայացնող թիմը հաղթել էր 3:1 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով 5:3 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը խաղադաշտ դուրս մտավ 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձաց գոլային փոխանցման հեղինակ։