Հունական «Արիսը» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում 2-1 հաշվով հաղթեց ղազախական «Աստանային», սակայն հաջորդ փուլ անցան հյուրերը, քանի որ առաջին խաղում հաղթել էին 2-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպմանը մասնակցեց առաջին րոպեներից՝ փոխարինվելով խաղի 79-րդ րոպեին։
Լատվիական «Ռիգան» ևս դուրս եկավ հաջորդ փուլ՝ 1-0 հաշվով հաղթելով մակեդոնական «Շկենդինային»․ առաջին խաղում «Ռիգան» ևս հաղթել էր՝ 2-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը մասնակցել է հանդիպմանը՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 82-րդ րոպեին։
Կարագանդայի «Շախտյորը» 2-1 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուային»․ ղազախական թիմն առաջին խաղում պարտվել էր 0-1 հաշվով, այդ իսկ պատճառով խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում (գոլեր չգրանցվեցին), իսկ դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11մ հարվածաշարում։ Այստեղ հաջող գտնվեցին «Շախտյորի» ֆուտբոլիստները։ Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ընդգրկված չի եղել ղազախական թիմի հայտացուցակում։