Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը նշել է Եվրո-2020-ի լավագույն խաղացողին։
«Լյուկ Շոուն մրցաշարի լավագույն խաղացողն էր։ Նա պիտի շարունակի այդպես խաղալ։ Դա կարևոր է։ Դիտել եմ Եվրո-2020-ի բոլոր խաղերը, ու Անգլիայի հավաքականը շատ լավ խաղաց։ Պարտությունը խաղի մի մասն է, ֆուտբոլի մի մասը, ու ես մեծ հույս ունեմ, որ նրանք լավ հանդես կգան աշխարհի առաջնությանը։ Եթե կարողանան պահպանել այս ստանդարտները, ապա արժանի կլինեն պարգևի»,- Կառլոսի խոսքերն է փոխանցում GQ-ն։
Անգլիայի հավաքականը հասավ մինչև Եվրո-2020-ի եզրափակիչ, որտեղ 11-մետրանոցներով զիջեց Իտալիայի ընտրանուն։ Լյուկ Շոուն մրցաշարի 6 խաղի մասնակցեց՝ դառնալով 1 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։