«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն:
Corriere dello Sport-ի հաղորդմամբ` ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հանդիպել է խաղացողի գործակալ Ֆալի Ռամադանին: Նշվում է, որ փարիզյան ակումբում հետաքրքրվում են 30-ամյա պաշտպանի ծառայություններով:
Ներկայումս «Նապոլին» ՊՍԺ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել Կուլիբալիի վերաբերյալ: