«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կիսվել է կատալոնական թիմում իր նորամուտի տպավորություններով: Հոլանդացի հարձակվողը մասնակցեց «Ժիրոնայի» դեմ ընկերական խաղին (3: 1):
«Ուրախ եմ, որ կարողացա անցկացնել իմ առաջին րոպեները: Ինձ դուր է գալիս: Ես շատ երջանիկ եմ այստեղ: Գիտեմ, որ ինձանից շատ բան է սպասվում: Ես քրտնաջան աշխատել եմ: Երբ մենք խաղանեք մեր մարզադաշտում, դա անհավանական կլինի: Երկրպագուները մեզ էներգիա կտան»,-կատալոնյան թիմի նորեկի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ Դեպայը «Լիոնից» տեղափոխվեց «Բարսելոնա»: