Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» հուլիսի 24-ին կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան «Ուրարտու» մարզաբազայում: Առաջին հանդիպումը թիմը կանցկացնի 10:30-ին՝ ուժերը չափելով «Նոայի» հետ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում «Ուրարտուի» մեկնարկային կազմն այդ խաղում.
«Ուրարտու»․ 99. Գրիգորի Մաթևոսյան, 25. Էդգար Գրիգորյան, 67. Վադիմ Պարամոնով, 34. Վարդան Արզոյան, 77. Էրիկ Սիմոնյան, 36. Խարիտոն Այվազյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 6. Պիտեր Մուտումոսի, 20. Գոռ Լուլուկյան, 23 Լիվիո Միլտս , 10. Կարեն Մելքոնյան։
Պահեստայիններ՝ Անդրանիկ Մարտիրոսյան, Աբրահամ Պորտուգալյան:
Հանդիպմանը ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև նշված հղումով: