«Լիվերպուլը», որը նոր կենտրոնական կիսապաշտպան է փնտրում Ջորջինյո Վեյնալդումի՝ ակումբը լքելուց հետո, հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեի ձեռքբերմամբ: Այդ մասին հայտնում է Gazzetta Dello Sport-ը:
Transfermarkt հայտնի պորտալը Կեսիեի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո, բայց քանի որ 24-ամյա կոտդիվուարցի ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը, «Լիվերպուլը» հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել ֆուտբոլիստին ավելի մատչելի գնով:
2020/21 մրցաշրջանում Կեսիեն 50 հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում, դարձել 14 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։