ԱՊԼ-ի նորեկ «Բրենթֆորդը» հայտարարել է պաշտպան Քրիստոֆեր Այերի՝ «Սելթիկից» անգլիական ակումբ տեղափոխվելու մասին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Պրեմիեր լիգայի նորեկի համար տրանսֆերը արժեցել է 13,5 միլիոն ֆունտ: 23-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է հնգամյա պայմանագիր:
Անցած մրցաշրջանում Շոտլանդիայի առաջնությունում Այերը անցկացրել է 35 հանդիպում և խփել է 2 գոլ:
2018 թվականից Նորվեգիայի հավաքականի կազմում Այերը մասնակցել է 23 հանդիպման։