«Նապոլին» ցանկանում է թիմում պահել հարձակվող Լորենցո Ինսինյեին:
Հաղորդվում է, որ նեապոլյան ակումբը արձակուրդից վերադառնալուց հետո ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսելու: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր գործարքի շուրջ:
«Նապոլին» ցանկանում է, որ Ինսինյեն աշխատավարձը կրճատի, բայց հարձակվողը ցանկանում է ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա է: