Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին 12500 վիրավորական հաղորդագրություն են ուղարկել սոց․ցանցերում Եվրո-2020-ի ընթացքում։
Թվիթերում և Instagram-ում երկրպագուների կողմից ուղարկված հաղորդագրությունները պարունակել են վիրավորական մեկնաբանություններ՝ ֆուտբոլիստների ռասսայական և էթնիկ պատկանելիության, կրոնի, սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև սպառնալիքներ ուղղված ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին։
Վերլուծական Crisp ընկերության տվյալների համաձայն, հաղորդագրություններն ուղարկվել են 10 հազար էջերից։