«Ռուբինի» եւ «Ռոստովի» նախկին գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիևը կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականը:
«СЭ»-ն հայտնում է, որ ՌՖՄ-ն արդեն քննարկում է թափուր պաշտոնի համար 68-ամյա մասնագետի թեկնածությունը:
Եթե կողմերը համաձայնեն, ապա Բերդիևի աշխատավարձը ՌՖՄ-ի հետ պայմանագրով զգալիորեն պակաս կլինի, քան նախկին թիմի մարզիչ Ստանիսլավ Չերչեսովինը:
Միևնույն ժամանակ, 2022 թվականի Աշխարհի գավաթին մասնակցելու դեպքում մարզիչը կստանա մեծ պարգևավճար: