Հուլիսի 15-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ CONCACAF Gold Cup-ի Գվատեմալա — Մեքսիկա խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Մեքսիկայի հավաքականի հաղթանակով ՝ 3: 0 հաշվով:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոջելիո Ֆունես Մորին: Եվս մեկ գոլ խփեց Օրբելինը:
A խմբի մեկ այլ խաղում Էլ Սալվադորը հաղթեց Տրինիդադին ու Տոբագոյին՝ 2:0:
Երկու տուրից հետո 6 միավորով խումբը գլխավորում է Սալվադորը: Նրան հաջորդում են Մեքսիկան (4), Տրինիդադն ու Տոբագոն (1: 0) և Գվատեմալան (0):