Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը ասել է, որ «Բարսելոնան» չի ստանա արտոնություններ՝ հանուն Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու:
«Ոչ, դա չեմ անի: Անհնար է։ Շատ մարդիկ աշխատում են այս ծրագրի վրա, կա տնտեսական վերահսկողություն: Ակումբներն իրավունքներ ունեն, մենք պետք է պաշտպանենք մրցակցության ամբողջականությունը:
Ամեն ինչ պետք է հստակ ուսումնասիրել: Եթե խաղացողը 23 տարեկան է, և նրա պայմանագիրը պարզապես խզվում է, ապա մենք կքննարկենք այս իրավիճակը: Դժվար է պարզապես աշխատանքից հեռացնել մարդկանց: Նրանք դիմելու են դատարան:
Դուք պետք է վերլուծեք իրավիճակը: Եթե ֆինանսական պատճառներով աշխատանքից հեռացնում եք աշխատակիցներին, հետո պայմանագիր եք կնքում Մեսսիի և այլ խաղացողների հետ … Պետք է դա վերահսկել։
Շատ անգամ ես ստիպված եմ եղել խոսել գործակալների և խաղացողների հետ, քանի որ նրանք չեն հասկանում դա [տնտեսական վերահսկողությունը]: Նրանք չեն հավատում ակումբին կամ կարծում են, որ ակումբը խաբում է իրենց: Արդեն մի քանի տարի ես դա նրանց բացատրում եմ», — մեջբերում է Տեբասին Marca-ն: