Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները մտադիր են ընկերական հանդիպում անցկացնել՝ ի հիշատակ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի: Այս մասին Twitter-ում հայտնել է New York Times-ի լրագրողը:
Նախատեսվում է հանդիպումը կազմակերպել Նեապոլի մարզադաշտում, որը վերանվանվել է Մարադոնայի պատվին նրա մահից հետո:
Հատկանշական է, որ վերջին անգամ այս թիմերը հանդիպել էին Նեապոլում՝ 1990 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, երբ Արգենտինան, Մարադոնայի գլխավորությամբ, կորզեց հաղթանակը 11 մետրանոց հարվածաշարում:
Հանդիպումը կարող է նաև յուրօրինակ միջմայրցամաքային գավաթի խաղարկություն դառնալ ազգային հավաքականների շրջանում: Հիշեցնենք, որ Իտալիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Արգենտինան՝ Ամերիկայի գավաթը: