«Վիլյառեալի» նախկին հարձակվող Կառլոս Բակկան կարիերան կշարունակի «Գրանադայում», հայտնում է անդալուսյան ակումբի պաշտոնական կայքը:
Նախկինում Բակկան խաղացել է նաև «Սևիլիայում» ու «Միլանում»:
Անցած մրցաշրջանում կոլումբիացին «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփել է 9 գոլ ու հաղթել Եվրոպա լիգան, որը դարձավ իսպանական ակումբի պատմության մեջ առաջին տիտղոսը: