Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անուշադրության չի մատնել ԵՎՐՈ-2020-ի եզրափակչում Իտալիայի հավաքականի հաղթանակն Անգլիայի ընտրանու նկատմամբ.
«Ողջու՜յն, Իտալիա, Եվրոպայի չեմպիոննե՛ր: Հիանալի աշխատանք էր»,-թվիթերում գրել է իսպանացին:
Հիշեցնենք, որ եզրափակչում Իտալիան 11 մետրանոց հարվածաշարի միջոցով 3-2 հաշվով հաղթել է Անգլիային ու պատմության ընթացքում 2-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թ-ից ի վեր: