«Մանչեսթեր Սիթին» նշել է, որ հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսին ձեռք բերելու հարցում, հաղորդում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն, Պրեմիեր լիգայի չեմպիոններն այս ամառ փնտրում են առնվազն մեկ փորձառու կենտրոնական հարձակվողի:
Նշվում է, որ «Սիթին» արդեն դիմել է «Սաութհեմփթոնին»՝ կապված 28-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Նախկինում հաղորդվում էր, որ «քաղաքաբնակների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Գրիզմանի հետ քննարկել է նրա հնարավոր տեղափոխությունը ԱՊԼ: