«Չելսին» քննարկում է «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի հնարավորությունը:
Ըստ Bild-ի ՝ անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 175 միլիոն եվրո տրամադրել 20-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար: «Չելսին» նախատեսում է հետագայում հետ բերել այդ միջոցների մի մասը՝ վաճառելով թիմի մի քանի խաղացողներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդը ժամանակին չի ժամանել ակումբ՝ «Բորուսիայի» նախամրցաշրջանային մարզումները սկսելու համար: «Էրլինգն արդեն Անգլիայում է», — կատակել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Մայքլ Ցորկը:
Ցորկը նաև հայտնել է, որ ակումբը հույս է դնում Հոլանդի վրա 2021/22 մրցաշրջանում: