Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման բացատրել է, թե ինչու նա չի նշել հաղթանակը Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի ընտրանու հետ խաղում 11 մետրանոցների հարվածաշարից հետո(11 մ` 3:2):
22-ամյա դարպասապահը թիմին հաղթանակ պարգևեց՝ հետ մղելով կիսապաշտպան Բուկայո Սակայի հարվածը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Դոնարուման լուռ քայլում՝ կարծելով, որ 11մ հարվածաշարը դեռ չի ավարտվել: Եվ միայն այն ժամանակ, երբ թիմակիցները վազեցին դեպի ֆուտբոլիստը, նա հասկացավ, որ Իտալիան հաղթել է Եվրոպայի առաջնությունը:
«Ես չէի տոնում, քանի որ չէի գիտակցում, որ հաղթել ենք», — ասել է Դոնարուման Sky-ին: