«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեւիսը վնասվածք է ստացել Կանադայի հավաքականի կազմում: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Դեվիսը վնասել է ձախ կոճի կապանը: Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը բուժում կանցնի:
Ալֆոնսո Դեվիսը «Բավարիայում» է խաղում 2019-ի սկզբից: Կանադացի ֆուտբոլիստը մյունխենցիների կազմում անցկացրել է 84 հանդիպում, որոնցում 5 գոլ է խփել և 12 գոլային փոխանցում կատարել:
2021/2022 մրցաշրջանի Գերմանիայի առաջնությունը մեկնարկում է մեկ ամսից: