«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը քննադատել է խտրական և ռասիստական վիրավորանքները Անգլիայի հավաքականի այն ֆուտբոլիստների հասցեին, ովքեր չէին իրացրել հետխաղյա 11-մետրանոց հարվածները Իտալիայի հետ Եվրո-2020-ի եզրափակչում։
Հիշեցնենք` ստացվել է այնպես, որ Անգլիայի հավաքականի կազմում հետխաղա 11-մետրանոցի ժամանակ վրիպել են սևամորթ երեք խաղացողներ` Մարկուս Ռեշֆորդը, Բուկայո Սական և Ջեյդոն Սանչոն։
«Ես չեմ հասկանում, թե ինչու դեռ ֆուտբոլ տեղ կա ռասիզմի և խտրական վերաբերմունքի համար։ Մենք երբեք չենք հոգնի ռասիզմի ցանկացած դրսևորման դեմ պայքարելուց։ Փոխարենը ծափահարեն նրանց, որ քաջություն դրսևորեցին ու պայքարում են հետևանքների դեմ, այս երիտասարդ տղաները ռասիստական վիրավորանքների և հարձակումների են ենթարկվում։ Ես խոսքեր չունեմ»,- գրել է Հոլանդը Թվիթերի իր էջում։