Եվրոպայի առաջնություններին մասնակցող հավաքականների թիվը կարող է ավելանալ:
ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-ից մասնակիցների թիվը հասցնել 32-ի, հայտնում է Associated Press-ը: Այս առումով վերջնական որոշումը կկայացվի մինչև 2023 թվականը, իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնի 2028 թվականից:
Հիշեցնենք՝ 2016 թվականին մասնակիցների թիվը 16-ից հասցվեց 24-ի: Բայց ՈՒԵՖԱ-ն հիմա մտադիր է կազմակերպության անդամ 55 երկներից 32-ին ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլերին մասնակցելու հնարավորություն ընձեռել:
Եթե այս որոշումը կայացվի, ապա հնարավոր է՝ որակավորման փուլը վերանայել կամ առհասարակ չեղարկել:
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությանը 2026 թվականից սկսած 32-ի փոխարեն կմասնակցի 48 թիմ: