«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է երկրորդ թիմի ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի վարակման երկու դեպքի հայտնաբերման մասին:
Թեստի պատասխանները դրական են եղել հարձակվող Իլիասի և պաշտպան Ռամոս Մինգոյի մետ: Ավելի վաղ ֆուտբոլիստները հրավիրվել են «Բարսելոնայի» գլխավոր թիմի հետ մարզվելու: Այս պահին նրանք մեկուսացված են. հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների:
LATEST NEWS | After undergoing PCR testing on Saturday, the @FCBarcelonaB players Ramos Mingo and Ilias have tested positive for Covid-19.
All the details 👉 https://t.co/GvgKEJFGbu pic.twitter.com/NcNsC0lZ04
— FC Barcelona (@FCBarcelona) July 11, 2021
Այսօր՝ հուլիսի 11-ին, կատալոնական ակումբի հիմնական թիմի ֆուտբոլիստները թեստավորվել են և բուժզննում անցել: Մարզումների մեկնարկը նախատեսված է վաղը՝ հուլիսի 12-ին:
✅ Medical examinations complete!
🔜 Tomorrow, we train pic.twitter.com/m2qcW2VToI— FC Barcelona (@FCBarcelona) July 11, 2021