«Անդերլեխտի» կիսապաշտպան Ալբեր-Մբոյո Լոկոնգան մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերն արդեն մինչև 2026 թ. համաձայնագիր են ստորագրել:
Տրանսֆերի համար «Արսենալը» կվճարի 17.5 մլն եվրո, իսկ տրանսֆերի մասին կհայտարարվի այն բանից հետո, երբ խաղացողը դուրս գա կարանտինից:
Հաղորդվում է, որ Լոկոնգան մերժել է իտալական 2 ակումբի:
Բելգիայի նախորդ առաջնությունում անցկացրած 33 խաղում կիսապաշտպանը դարձել է 3 գոլի հեղինակ: