«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Թիլեմանսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Կիսապաշտպանն արդեն իր շրջապատին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Վերջերս խոսվում էր այն մասին, որ Կարմիրները նույնպես հետաքրքրված են Թիելեմանսի տրանսֆերով:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ «Լեսթերը» չի պատրաստվում այդքան հեշտությամբ բաց թողնել ֆուտբոլիստին: